5 խորհուրդ՝ բիկինի-սեզոնին պատրաստվելու համար

11:53   12 հունվարի, 2017

Ավստրալիայից ֆիթնես մարզիչ Կայլա Իթսայնսը առաջարկում է նախապես պատրաստվել բիկինի-սեզոնին, որպեսզի ամռան գալուն պես լինենք հիանալի մարզավիճակում եւ մտածենք միայն ստացված արդյունքը պահպանելու մասին։ Կայլան իր խորհուրդներով արդեն շատերին է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից եւ ավելի առողջ ու մարզված լինել։ Չնայած շատ մարզիչներ խորհուրդներ են տալիս դիետաներ պահել, ֆիթնես-գուրուն իր մեթոդն ունի։  

«Դիետաները կարող են շատ խիստ լինել եւ դրանք դժվար է պահել։ Դուք կարող եք ուտել այն ամենն, ինչ սիրում եք՝ պահպանելով չափավորությունը»,- կարծում է Իթսայնսը։

Գեղեցիկ մարմին ունենալու համար Կայլան առաջարկում է կենտրոնանալ եւ շեշտը դնել մոտիվացիայի, կարճ ժամանակահատվածում փոքրիկ «նվաճումների» վրա, ինչպես նաեւ նախօրոք պատրաստվել մարզասրահ գնալուն։

Այսպիսով, 25-ամյա գեղեցկուհին դրական արդյունք գրանցելու համար առաջարկում է՝

1. Մարզասրահ գնալու պայուսակն անհրաժեշտ պարագաներով պատրաստեք նախորդ գիշերը։

2. Կազմեք ձեզ մոտիվացնող երգերի ցանկ։

3. Պլանավորեք ձեր շաբաթը՝ երբ եք մարզվելու, իսկ երբ՝ հանգստանալու։

4. Պատրաստեք ձեր սնունդը։

5. Մարզումները սկսելուց առաջ անպայման լուսանկարվեք։

Եվ վերջին ամենակարեւոր խորհուրդը, որը տալիս է Կայլան՝ «Հիշեք, ձեր միակ մրցակիցը ԴՈՒՔ եք»։

 

 

 

Աղբյուրը՝ Daily Mail 



© NEWS.am STYLE