Նախկին «Միսս ԱՄՆ»-ը դատարանի առջեւ է կանգնել սիրելիին ծեծելու համար

16:35   12 հունվարի, 2017

Իտալիայի գեղեցկուհու նախկին ընկերն աղջկա վրա ազոտական թթու է լցրել, իսկ ԱՄՆ-ի նախկին գեղեցկուհին դատարանի առջեւ է կանգնել՝ սիրելիին ծեծի ենթարկելու համար:

26-ամյա նախկին «Միսս Վիրջինիա» եւ «Միսս ԱՄՆ» Բրիթանի Նիկոլ Փոտիտը դեկտեմբերի կեսերին ծեծել է 29-ամյա ընկերոջը՝ Ուեյդ ՄաքՔենզիին:

Ըստ Daily Mail-ի՝ երիտասարդն ավստրալական դատարան հայց է ներկայացրել (զույգը ներկայում Սիդնեյում է բնակում):

Ի դեպ՝ 2013 թվականին նույնպես Պոտիտին ձերբակալել էին տղամարդու ծեծելու համար, որի հետ հանդիպում էր: Դատարանում տուժածը չէր կարողացել բացատրել, թե ինչ է տեղի ունեցել, արդյունքում գեղեցկուհուն արդարացրել էին:

Պոտիտը «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթում հաղթել է 2012 թվականին: Երբ նա Facebook-ի իր էջում «ԱՄՆ-ի Միսս ալկոհոլիկ» գրությամբ լուսանկար է հրապարակել, նրան զրկել են տիտղոսից եւ խնդրել վերադարձնել թագը:

2014 թվականից աղջիկն Ավստրալիայում է ապրում:



© NEWS.am STYLE