Քսենիա Սոբչակն Instagram-ում որդու առաջին լուսանկարն է հրապարակել

17:29   12 հունվարի, 2017

Քսենիա Սոբչակի եւ Մաքսիմ Վիտորգաի որդին՝ Պլատոնը, լույս աշխարհ եկավ անցյալ տարվա նոյեմբերի 18-ին: Այսօր Քսենիան Instagram-ում որդու առաջին լուսանկարն է հրապարակել:

«Հաճույքով սատարում են @louisvuitton-ի եւ unicef-ի #makeapromise համատեղ նախագիծը, որն օգնում է դժբախտության մեջ հայտնված երեխաներին»,- փոքրիկի ձեռքը պատկերող լուսանկարը մակագրել է Սոբչակը:

Հատկանշական է, որ հաղորդավարուհու առաջնեկի անվան շուրջ լուրջ իրարանցում էր առաջացել. ոմանք ենթադրում էին, որ տղային կոչելու են Քսենիայի հոր անունով՝ Անատոլի, մյուսներն էլ նույնիսկ լրագրողուհուն դիմել են կոմերցիոն առաջարկով:



© NEWS.am STYLE