16:12 12 հունվարի, 2017Այս օրերին Երեւանում են Իտալիայից ժամանած կինոռեժիսորների, պրոդյուսերների, օպերատորների եւ դերասանների մի խումբ, որոնք Հայաստանում նկարահանում են նոր ֆիլմ՝ «Գագարին հյուրանոցը»։ Ֆիլմի ռեժիսորներն են Հրաչ Քեշիշյանն ու Սիմոնե Սպադան: Արդեն հայտնվել են առաջին կադրերը նկարահանման ընթացքից։
«Տնից հեռու» նախագծի հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանի Instagram-ի էջում հրապարակվել է հոլովակ, ինչից տեղեկանում ենք, որ երգչի քրոջը՝ Մաշա Սարգսյանին, եւս կտեսնենք այս ֆիլմում.
«Ուղիղ եթերներ հասկացա, բայց արդեն իտալական ֆիլմո՞ւմ: Քրոջս փոքրիկ դերը՝ գեղարվեստական ֆիլմում»,-գրել է հաղորդավարը:

NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Մաշայի հետ՝ մանրամասներ պարզելու նպատակով: Մեզ հետ զրույցում նա հաստատեց իտալական ֆիլմում նկարահանվելու լուրը՝ նշելով.

«Առայժմ ոչ մի նոր ինֆորմացիա չեմ կարող տալ, քանի որ արգելվում է խոսել ֆիլմի եւ այնտեղ իմ կերպարի մանրամասներից: Միայն ֆիլմի եթերում լինելուց հետո կարող եմ խոսել այդ մասին»:
Ինչ վերաբերում է ֆիլմում Մաշայի կերպարին՝ տեղեկացնենք, որ Վարդանի քույրն իրական կյանքում էլ է աշխատում բորտուղեկցորդուհի:
Սյունե Առաքելյան