ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   13 հունվարի, 2017

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ չեն տալիս վիճել սիրելիի հետ: Անգամ, եթե գիտեք, որ ճիշտ եք, զիջեք նրան: Այսօր նա, իսկապես, ունի ձեր աջակցության կարիքը:

ՑԼԵՐ

Այսօր ավելի ինքնավստահ եղեք: Պետք չէ լսել կողմնակի կարծիքներ: Կառուցեք ձեր անձնական կյանքն այնպես, ինչպես ինքներդ եք ցանկանում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կսկսի խոսել ձեր ապագայի մասին, ինչը ձեզ դուր չի գա, քանի որ դուք սիրում եք ապրել այսօրով: Բայց երբեմն փորձեք ընդառաջել նաեւ սիրելիին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ինչ էլ անեք, ձեզ համար շատ կարեւոր կլինի սիրելիի կարծիքը, անգամ, եթե նա առհասարակ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը: Դժվար է ասել, թե որն է այդ կախվածության պատճառը, բայց ձեր սիրելին ստիպված կլինի համբերատար լինել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր եւ ձեր սիրելիի միջեւ մի շատ լուրջ խոսակցություն կկայանա: Դուք չեք կարողանա խուսափել դրանից: Խնդիրների լուծման համար էլ ձեզ կտրվի ընդամենը մեկ շաբաթ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ վատ տրամադրություն կունենա, եւ դուք ամեն ինչ կանեք նրան ուրախացնելու համար: Անգամ, եթե նա բարձր տրամադրություն ունենա, միեւնույն է դուք կցանկանաք որեւէ հաճելի անակնկալ մատուցել նրան:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր եղեք անկեղծ եւ պատմեք ձեր սիրելիին, թե ինչ եք կարծում իր եւ ձեր հարաբերությունների մասին: Ի դեպ, պատրաստ եղեք լսելու նաեւ նրա անկեղծ խոստովանությունները: Վերջում փորձեք գալ ընդհանուր հայտարարի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր ուրախությունը կախված կլինի ձեր սիրելիի տրամադրություից: Միայն նրա ժպիտը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը: Այնպես որ` այսօր աշխատեք միմյանց դրական էմոցիաներ պարգեւել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սիրելիի հետ ձեր հարաբերություններն այսօր կլինեն շատ կտրուկ, վճռական, բայց գեղեցիկ: Դրանք ավելի լավ կարող է նկարագրել միայն Բախի երաժշտությունը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր դուք պատասխանատվություն կզգաք ձեր սիրելիի հանդեպ: Բայց դա կլինի հաճելի պատասխանատվություն: Դուք ուրախությամբ կհասկանաք, որ ձեր սիրելիի երջանկությունը անմիջականորեն կապված է ձեզ հետ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք անսպասելի կերպով կհայտնաբերեք, որ հակառակ սեռի որեւիցե ներկայացուցիչ մեծ հույսեր է կապում ձեզ հետ: Պետք չէ կտրուկ վերաբերվել նրան: Միգուցե, հենց նա լինի ձեր երկրորդ կեսը:

ՁԿՆԵՐ

Մինչ որեւէ բան սկսելը, լավ կլինի խորհրդակցեք սիրելիի հետ: Միգուցե, նա այնպիսի բաներ ասի, որոնք հետագայում կօտագործեք ձեր ծրագրերն իրականացնելիս:



© NEWS.am STYLE