Հայտնի plus-size մոդել Էշլի Գրեմը՝ V Magazine-ի համար բաց ֆոտոսեսիայում

12:08   13 հունվարի, 2017

Հայտնի է plus-size մոդել Էշլի Գրեմը մասնակցել է V Magazine-ի հունվարի թողարկման համար բաց ֆոտոսեսիային:

Լուսանկարների հեղինակը Սթիվեն Քլայնն է:

Վերջերս Love advent-ի հոլովակում հայտնված Էշլի Գրեմը ներկայացել է սեքսուալ ներքնազգեստով:

«Ես հնարավորություն ունեցա ներկայանալ բազմաթիվ շապիկներին եւ աշխարհին հասցնել իմ մտքերը: Աշխարհում բազմաթիվ կանանց համար դեմք ու ձայն լինելը պարզապես զարմանալի է:

Երբեմն ես մոռանում եմ այդ մասին, բայց հետո ինձ է մոտենում ինչ-որ աղջիկ, որն արտասվում է եւ ասում, որ հենց իմ շնորհիվ է որոշել կիսատաբատ հագնել, իսկ մի կնոջից էլ նամակ եմ ստացել, որը խոստովանել է, որ վերջապես դադարել է ամաչել իր մարմնից ու հիմա կարող է ամուսնու հետ սիրով զբաղվել՝ չմարելով լույսը:

Նման պահերի ես հասկանում եմ, որ փոխում եմ մարդկանց կյանքը՝ պարզապես մնալով այնպիսին, ինչպիսին կամ»,- պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է 28-ամյա Էշլի Գրեմը:



© NEWS.am STYLE