13:12 13 հունվարի, 2017Առավոտյան մենք հետեւեցինք Քլոե Քարդաշյանին, որն իսկական «կտտանքների» ենթարկվեց Ջեյմս Քորդենի Spill Your Guts or Fill Your Guts շոուում, իսկ հիմա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա նոր ֆոտոսեսիան:

Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի 32-ամյա աստղը մասնակցել է Protein World-ի ֆոտոսեսիային:

«Մարզումները երբեմն կարող են շատ ծանր լինել: Մի՛ դադարեց մարզվել, եթե անգամ ընդհատել եք դիետան:

Եթե որեւէ ռեժիմ ունեք, առավելագույնս հետեւեք դրան, մի՛ դադարեք մարզասրահ հաճախել: Միշտ պետք է ձեզ մոտիվացնեք, եթե ուզում եք հաջողության հասնել: Եթե նպատակ ունեք կարգի բերել ձեր կազմվածքը, անպայման կհասնեք»,- հարցազրույցում ասել է Քլոեն:
Աղբյուրը՝ Daily Mail