8-ամյա թշնամանքից հետո Տիմատին եւ Յանա Ռուդկովսկայան հաշտվել են

13:40   13 հունվարի, 2017

Եթե աստղերի միջեւ «պատերազմ» կա, ուրեմն պետք է նաեւ խաղաղություն լինի, կամ գոնե խաղաղության համաձայնություն: Ռուսական էստրադայում ութ տարի շարունակ միմյանց ատում եւ պարբերաբար ծաղրում էին Տիմատին եւ Յանա Ռուդկովսկայան (Տիմատին բազմիցս ստորացրել է Յանայի հովանավորյալին՝ Դիմա Բիլանին):

Բայց այս թշնամանքին նույնպես վերջ է դրվել, իսկ ամեն ինչ սկսվել է Ռուսաստանում Ալլա Պուգաչովային դեմ եւ կողմ ստորագրահավաքից (ռուսական սոցցանցերում ստորագրահավաք են նախաձեռներ Ալլա Պուգաչովայի դեմ. օգտատերերը կարծում են, ռուսական ալիքների ձախողված ամանորյա նախագծից հետո Պրիմադոննան այլեւս տեղ չունի հեռուսատեսությունում): Բայց ամեն ինչի մասին՝ հերթականությամբ:

Եվ այսպես, Ռուդկովսկայան իր Instagram-ում Ալլա Պուգաչովայի դեմ ստորագրահավաքի մասին հրապարակում է արել: Բայց նա որոշել է խոսել ոչ միայն ռուսական էստրադային Պրիմադոննայի, այլ ընդհանրապես այն մասին, թե որքան կարեւոր է մոռանալ վիրավորանքներն ու խաղաղությամբ ապրել, այնպես որ՝ պրոդյուսերը մի քանի տող նվիրել է նաեւ Տիմատիին:

«Նույնիսկ ես եւ Տիմատին հաշտություն կնքեցինք: Այսպես ասած՝ «սպիտակ» եւ «սեւ» վարդերի ութամյա պատերազմից հետո: Թեյ խմեցինք, ծիծաղեցինք: Խաղաղություն եւ բարություն բոլորիդ: Եվ եկեք միշտ հիշենք, որ սիրելով չեն հրաժարվում»,- գրել է Ռուդկովսկայան:

Ինչ վերաբերում է Յանայի հրապարակման հիմնական բովանդակությանը. այն կապված է Ալլա Պուգաչովայի դեմ ստորագրահավաքին: Ռուդկովսկայան հանդես է եկել ի պաշտպանություն երգչուհու եւ միացել #моитапки հեշթեգին, որը նույնպես ուղղված է Պուգաչովայի պաշտպանությանը:



© NEWS.am STYLE