Սելին Դիոնը երեխաների հետ հուզիչ սուրբծննդյան լուսանկար է հրապարակել

14:33   13 հունվարի, 2017

Սելին Դիոնն Instagram-ում առանձնապես ակտիվ չէ, սակայն երեկ երեկոյան 48-ամյա երգչուհին երեխաների հետ հուզիչ ընտանեկան լուսանկար է հրապարակել:

Նկարում երգչուհին որդիների հետ է. 6-ամյա երկվորյակներ Նելսոնն ու Էդդին նստած են մոր կողքին, իսկ 15-ամյա Ռենե-Չարլզը կանգնած է նրա հետեւում:

«Հիշողություններ տոների մասին: Իսկ հիմա աշխատանքի վերադառնալու ժամանակն է»,- լուսանկարը մակագրել է Դիոնը, որն անցյալ տարվա դեկտեմբերին չեղարկել էր բոլոր ելույթները՝ երեխաների հետ ժամանակ անցկացնելու համար:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի սկզբին քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո 73 տարեկանում վախճանվեց Սելին Դիոնի ամուսինը՝ Ռենե Անջելիլը:



© NEWS.am STYLE