Բեյոնսեն NME Awards 2017-ում առաջադրվել է 5 անվանակարգում

15:09   13 հունվարի, 2017

Բրիտանական New Musical Express ամսագիրը փետրվարի 15-ին կշնորհի ամենամյա NME Awards մրցանակները: Հաղթողներին կորոշեն ամսագրի ընթերցողների եւ կայքի այցելուների քվեարկությամբ:

Անվանակարգերի թվով առաջատարը Բեյոնսեն է. նա ներկայացված է 5 անվանակարգում՝ «Տարվա հերոս», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն օտարերկրյա կատարող», «Լավագույն հոլովակ» եւ «Լավագույն ալբոմ»:

Ի դեպ՝ 35-ամյա Բեյոնսեի հիմնական մրցակիցներն են նրա քույրը՝ Սոլանժը, Սիան, Լեդի Գագան, իսկ «Լավագույն ալբոմ» անվանակարգում երգչուհին պայքարելու է Քանյե Ուեսթի The Life Of Pablo ալբոմի եւ Radiohead-ի A Moon Shaped Pool նոր ալբոմի դեմ:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE