Թավշյա լողազգեստներ. ամառ 2017-ի նոր թրենդը

17:33   13 հունվարի, 2017

90-ականների հայտնի եւ արդիական թավիշը նորաձեւ է նաեւ 2017-ին։ Եվ սա վերաբերում է ոչ միայն զգեստներին, վերնագզեստներին, այլեւ բիկինիներին։ Այս տարի ամռան գլխավոր թրենդը կլինի թավշյա լողազգեստները։

Այժմ լողազգեստ արտադրող բազմաթիվ ապրանքանիշեր ներկայացնում են տարբեր ձեւացքների եւ գույների լողազգեստներ՝ ամառ 2017-ին փայլուն տեսք ունենալու համար։

Նշենք, որ այս նոր միտումը անցյալ տարվա դեկտեմբերին «փորձարկել է» Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույր Քայլին՝ հրապարակելով սելֆի, որում ցուցադրում է իր խակի կանաչ լողազգեստ։ 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE