16:15 13 հունվարի, 2017Եվ այսպես՝ Քիմ Քարդաշյանն ԱՄԷ է ժամանել: Նա մտադիր է Դուբայում ներկա գտնվել իր դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի վարպետության դասերին:


Այն ծրագրված էր անցյալ տարվա նոյեմբերին, սակայն Փարիզի կողոպուտից հետո ռեալիթի շոուի աստղը հետաձգել է բոլոր ծրագրերը:

Ի դեպ՝ Դուբայում Քիմը մենակ չէ. նա ԱՄԷ է մեկնել ավագ քրոջ՝ Քորթնիի ընկեր Սքոթ Դիսիկի հետ, որն Instagram-ում Քիմի հետ լուսանկար է հրապարակել՝ ուտեստներով լի սեղանի շուրջ:

Քիմի թիմն իջեւանել է բարձրակարգ Atlantis հյուրանոցում: Գրեթե ամբողջ անձնակազմը դուրս է եկել դիմավորելու հայուհուն, որը ժամանել է սպորտային հագուստով եւ Yeezy շարքից 1000 դոլար արժողությամբ կոշիկով:

Դուբայում Քիմի թիմը Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի համար նկարահանումներ է կատարում:
Նշենք, որ վարպետության դասերի ընթացքում Քիմը 6 ժամ տեւողությամբ սեմինար է վարելու, որին մասնակցությունը 1600 դոլար արժե: Իհարկե՝ դա VIP տոմսերի արժեքն է, որոնք վաճառվել են գրեթե մեկ ժամում: Իսկ սովորական տոմսերը 500 դոլար արժեն, բայց դրանք այլեւս հնարավոր չէ ձեռք բերել:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի