Ես շատ զգացմունքային եմ կանանց նկատմամբ. Օռլանդո Բլումն այսօր դարձավ 40 տարեկան

18:02   13 հունվարի, 2017

Բրիտանացի սիրված դերասան Օռլանդո Բլումն այսօր նշում է ծննդյան 40-ամյակը: Դերասանին մեծ ճանաչում են բերել «Մատանիների տիրակալը», «Հոբբիթ» եւ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերը:

Դերասանն աչքի է ընկնում իր հմայիչ արտաքնով, ինչի շնորհիվ գերում է հազարավոր կանանց եւ աղջիկների սրտեր: Ի դեպ, ինքն էլ միշտ սիրով եւ հիացմունքով է արտահայտվում նրանց մասին:

Օռլանդո Բլումից մի քանի մեջբերում ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Երբ երեխա էի, ինձ միշտ գրավում էին հերոսները: Որոշեցի դառնալ դերասան, երբ հասկացա, որ Սուպերմենին ու նմանատիպ կերպարներին իրական մարդիկ են խաղում»:

«Ես անհույս ռոմանտիկ եմ եւ ես սիրում եմ փչացնել իմ ընկերուհիներին»:

«Ջենտլմեն լինելը տղամարդու համար պետք է սկզբունք լինի»:

«Իմ ուզածը միայն գեղեցիկ ու երջանիկ կյանք ունենալն է»:

«Ուշադիր եղեք, թե ինչպես եք շփվում կանանց հետ` թե խոսքերով, թե մարմնի լեզվով, թե դիմախաղով եւ թե աչքերով»:

«Երբեմն, մարդկանց ուշադրությունը դեպի քո անձը նյարդայնացնող երեւույթ է դառնում»:

«Եթե հարցնեք, թե ինչի մասին է «Համլետը», շատերը կպատասխանեն` «Դա մի արքայազնի մասին է, որը հարցնում է` լինե՞լ, թե՞ չլինել»»:

«Այժմ ամենասիրածս զբաղմունքը որդուս հետ լողալն է»:

«Կյանքում ինչ էլ պատահի, լավ է: Պետք է այս մտքից կառչել»:

«Ես շատ զգացմունքային եմ կանանց նկատմամբ, քանի որ տեսել եմ, թե ինչպես են տղամարդիկ վարվել իմ քրոջ հետ: Ես համամիտ եմ տվյալ ասվածի հետ` որեւէ կնոջ հետ հարաբերություններում պատկերացրու` ինչպես նրան կվերաբերվեիր, եթե նրա հայրը լինեիր: Ես միշտ հիշում եմ այս խոսքերը»:

«Կանայք հիասքանչ են: Նրանք արժանի են, որ իրենց սիրեն եւ հարգեն»:

Սյունե Առաքեյան



© NEWS.am STYLE