Եգոր Կրիդի նախկին ընկերուհին կես միլիոն ռուբլով դաղստանյան ապրանքանիշի դեմքն է դարձել

18:25   13 հունվարի, 2017

Եգոր Կրիդի նախկին ընկերուհին՝ 23-ամյա մոդել Վիկտորիա Օդինցովան, նկարահանվել է երեկոյան զգեստների դաղստանյան ընկերության գովազդային հոլովակում: Այս մասին հաղորդում է Life-ը:

Նա զարդարել է Colette Boutique-ի գովազդային վահանակները: Օդինցովան փայլուն կտորից կարված եւ ուլունքներով զարդարված մի քանի զգեստ է ներկայացրել, որոնց գինը մեկնարկում է 50 հազար ռուբլուց:

Նկարահանումներին մոդելի մասնակցությունը դաղստանյան ընկերությանը 500 հազար ռուբլի է արժեցել:

Նշենք, որ Instagram-ում 3 մլն բաժանորդներ ունեցող ռուսական աստղը ճանաչում ձեռք բերեց Եգոր Կրիդի հետ սիրավեպից հետո: Այն սկսվել է Կրիդի «Мне нравится» հոլովակի նկարահանումների ժամանակ, որտեղ Օդինցովան հանդես է եկել գլխավոր դերում: Վերջերս, սակայն, զույգը բաժանվել է:



© NEWS.am STYLE