Ո՞ր հացն է գիրացնում

15:15   5 մարտի, 2017

Շատ կանայք, ձգտելով լինել բարեկազմ, ամբողջովին հրաժարվում են հացից՝ համարելով, որ դրանից իրենք գիրանում են։ Եվ շատ իզուր։ Հացը պարունակում է շատ օգտակար վիտամիններ եւ միկրոէլեմենտներ, առաջին հերթին՝ В խմբի։ Այդ պատճառով դրանցից հրաժարվել ուղղակի չի կարելի։ Եկեք հասկանանք, թե որ հացն է գիրացնում։

Հացի օգտակար հատկությունների մասին

Առասպելը, թե հացը շատ է գիրացնում, կարելի է բացարձակ անհիմն համարել։ Հացն օրգանիզմի կողմից ամբողջովին յուրացվում է եւ շատ արագ հագեցվածության զգացում է ապահովում։ Բացի այդ, հացը բարելավում է մարսողությունը՝ բջջանյութի մեծ քանակի շնորհիվ։ Իսպանացի դիետոլոգները վստահ են, որ օգտակար է անգամ սպիտակ հացը։ Բայց, չնայած բոլոր դրական կողմերին, միայն հացով սնվել չի կարելի, եւ բոլոր մյուս մթերքների նման, այն պետք է օգտագործել խելամիտ չափաբաժիններով։

Ո՞ր հացից պետք է հրաժարվել դիետա պահելիս

Չնայած սովորական հացի օգտակարությանը՝ կան որոշ տեսակներ, որոնցից ավելի լավ է հրաժարվել, եթե սլացիկ կազմված ես ուզում ունենալ։ Դա առաջին հերթին հացաբուլկեղենն է, որոնք շաքար են պարունակում։ Դրանք շատ կալորիական են եւ նպաստում են ճարպերի կուտակմանը։

Ո՞ր հացն է ամենաօգտակարը

Եթե նախկինում հացթուխները ջանում էին ազատվել հացի միջի բալաստային նյութերից, այն է՝ թեփից, ապա հիմա հենց այն նյութերն են համարվում սննդային մանրաթելեր, որոնց օգտակար հատկությունները գիտնականները նորովի են բացահայտում։ Նման մանրաթելեր է պարունակում ցանկացած հաց, բայց առավել շատ են դրանք հացաբուսային հացի մեջ։

Այդ պատճառով, եթե դու վախենում ես հացից գիրանալուց, նախապատվությունը տուր թեփով եւ ամբողջ հատիկավոր ալյուրից պատրաստած հացին, որոնք նպաստում են օրգանիզմը մաքրելուն։

Աղբյուրը՝ Elle.ru



© NEWS.am STYLE