Դիզայներական վեց գաղափար՝ գերնորաձեւ ինտերիերի համար

15:15   7 փետրվարի, 2017

Յուրաքանչյուր ամիս նորանոր դիզայներական գաղափարներ եւ ինտերիերի թրենդեր են հայտնվում: Բայց ոչ բոլորն են երկար կյանք ունենում: Որոշների մասին բավական արագ մոռանում են, իսկ որոշներն էլ արդիականությունը կորցնում են տարիների ընթացքում:

1. Արտասովոր կահույք լոգասենյակի համար

 

Նախ եւ առաջ խոսքը պարագաները պահելու գոտու, սեղանիկի եւ լվացարանի համադրության մասին է: Նույնիսկ հին պահարանը կամ փոքրիկ գրասեղանը նոր շունչ կհաղորդեն դիզայներական ինտերիերին:

2. Սպիտակի երանգների դուետ

 

Որպեսզի սառը կամ չեզոք սպիտակ գույնն ինտերիերն անհարմար չդարձնի, դիզայներներն այն համադրում են կեղտոտ ճերմակի տաք երանգների հետ: Խորը եւ նուրբ ինտերիերը պատրաստ է:

3. Կանաչի վերադարձ

 

«Թարմ կանաչի» գույնը վստահաբար շատերին դուր կգա: Այն միաժամանակ ե՛ի դինամիկ, ե՛ւ հանգստացնող է: Այն կօգնի անմոռանալի ինտերիեր ստեղծել:

4. Շքեղ միջանցք

 

Միջանցքի չափը թույլ է տալիս էլիտար նյութից ձեւավորում ստանալ: Բացի այդ՝ այստեղ ամենահամարձակ փորձարկումներն են արվել, քանի որ այստեղ մարդիկ ամենաքիչ ժամանակն են անցկացնում:

5. Կոնտրաստային գույներով խոհանոց

 

Ճերմակ գույնով խոհանոցը նախկինի պես արդիական է, բայց հաճախ կարելի է այն փոխարինել կոնտրաստային գույներով խոհանոց ստեղծել: Դիզայներական նման հնարքը թույլ կտա լրացնել սառը ճերմակ ինտերիերը:

6. Գրաֆիկական պատկերներով հատակի սալիկ՝ խոհանոցի համար

 

Եթե խոհանոցի համար գրաֆիկական պատկերով հատակի սալիկ եք ընտրել, ապա ավելի լավ է պարզ երանգով գոգնոց ընտրեք: Հակառակ դեպքում կարող եք անցնել լավ ճաշակի սահմանները:

 

Աղբյուրը՝ novate.ru



© NEWS.am STYLE