Ամենօրյա դիետա. ճաշացանկ

16:05   12 փետրվարի, 2017

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենօրյա դիետա: Հենց այսպիսին պետք է ունենա ամենօրյա առողջ սննդակարգը:

Այն նպաստում է քաշը պահպանելուն, եթե այն նորմալ է, եւ նիհարելուն, եթե քաշն ավելորդ է:

Նախաճաշը պետք է բաղկացած լինի հատիկավոր շիլայից, մեկ գդալ ձիթապտղի ձեթով թարմ բանջարեղենային աղցանից: Այս նախաճաշը նպաստում է նյութափոխանակության արագացմանը:

Ճաշին բանջարեղենային ապուր կամ ռագու պատրաստեք: Շաբաթը երկու անգամ հարկավոր է սննդակարգում ավելացնել 100 գրամ միս, անյուղ տեսակի ձուկ կամ առավելագույնը 5% յուղայնությամբ կաթնաշոռ:

Ընթրիքին մրգային կամ բանջարեղենային աղցան պատրաստեք:

Ամենօրյա դիետան նաեւ օրական 1.5 լիտր մաքուր ջուր է ենթադրում:

 

Աղբյուրը՝ vesvnorme.net



© NEWS.am STYLE