Դերասանական դիետա

17:09   10 փետրվարի, 2017

Դերասանուհիները գործի եւ հրապարակային կյանքի բերումով միշտ պետք է հրաշալի տեսք ունենան: Այդ պատճառով էլ նրանց համար մշակվել է, այսպես կոչված, դերասանական դիետան:

5 օրվա համար նախատեսված դերասանական դիետայից հետո կշեռքին 4 կգ պակաս քաշ կտեսնեք: Լավ կլինի այն սկսել հանգստյան օրերից առաջ, քանի որ դիետայի չորրորդ օրվա սննդակարգում գինի է ներառված: Այս դիետան թույլ է տալիս կազմվածքը տեսողական առումով սլացիկ դարձնել:

Դիետայի առաջին օրը մաքրում է նախատեսում: Եվ այս անվանումը պատահական չէ. թույլատրվում է ուտել միայն խաշած բրինձ եւ տոմատի հյութ խմել: Հայտնի է, որ բրինձն օրգանիզմի վրա խոզանակի ազդեցություն է ունենում՝ դուրս բերելով տոքսինները:

Սահմանափակումն այսպիսին է. կա՛մ կարելի է ուտել անսահմանափակ քանակությամբ բրինձ եւ խմել մեկ գավաթ տոմատի հյութ, կա՛մ անսահմանափակ քանակությամբ հյութ խմել եւ մեկ բաժակ խաշած բրինձ ուտել: Հյութին շաքար կամ աղ չի կարելի ավելացնել, նույնը վերաբերում է նաեւ բրնձին: Ավելի լավ է թարմ լոլիկի քամած հյութ ընտրել, քանի որ այն ավելի մեծ քանակությամբ օգտակար նյութեր է պարունակում:

Դիետայի երկրորդ օրը կոչվում է կաթնային: Սննդակարգում կարելի է միայն կաթնամթերք ներառել: Մեկ օրվա ընթացքում կարելի է կես լիտր կեֆիր խմել եւ մեկ կիլոգրամից ոչ ավելի անյուղ կաթնաշոռ ուտել:

Դիետայի երրորդ օրը սպիտակուցային է: Կարելի է միայն խաշած անյուղ միս ուտել: Ցանկալի է ընտրել հնդկահավ, հավ, տավարի միս եւ ճագարի միս: Այն հարկավոր է առանց աղի պատրաստել: Իսկ խմել կարելի է կանաչ թեյ, ընդ որում՝ անսահմանափակ քանակությամբ

Դիետայի չորրորդ օրվա ընթացքում կարելի է 0.7 լիտրանոց մեկ շիշ չոր կարմիր գինի խմել: Գինին մասամբ կարելի է փոխարինել թարմ քամած նարնջի հյութով: Ջուր խմել չի կարելի: Կարելի է միայն գինու հետ անյուղ պանիր ուտել:

Դերասանական դիետայի հինգերորդ օրվա ընթացքում կարելի է կրկնել չորս օրերից որեւէ մեկի սննդակարգը:

 

Աղբյուրը՝ vesvnorme.net



© NEWS.am STYLE