Կոճապղպեղով դիետա

17:09   14 փետրվարի, 2017

Ժամանակակից աղջիկների մեծ մասը տառապում է դիետայի փնտրտուքներից։ Ստորեւ ներկայացվում է կոճապղպեղով դիետան։

Հիմնական կանոնները

Այս դիետայի դեպքում ձեր սննդակարգը կարող եք կազմել ինքներդ։ Բայց որպեսզի այն արդյունավետ լինի, անհրաժեշտ է հավասարակշիռ սննդակարգ մշակել, որը բացառում է անհրաժեշտ միկրոտարրերի, վիտամինների դեֆիցիտը։ Ցերեկային օրակարգի կալորիականությունը պետք է մի փոքր կրճատել։ Սակայն այս դեպքում կարեւոր է հետեւել կոճապղպեղով ըմպելիքը խմելու կանոններին։ Օրական՝ պետք է խմել 1.5-2 լիտր՝ սնվելը չփոխարինելով դրանով։ Հիշեք այս կարեւոր բանի մասին, քանի որ կոճապղպեղը մարդու համար օգտակար հատկություններ ունի միայն սահմանված չափաբաժնով։ Դրա չարաշահումը կարող է օրգանիզմի համար բացասական հետեւանքներ ունենալ։
Կոճապղպեղով թեյը պետք է խմել առավոտյան՝ սնվելուց առաջ, ինչպես նաեւ երեկոյան։ Այս դիետայի ժամանակ խորհուրդ չի տրվում օգտագործել կոնսերվանտներ, սպիտակ հաց, կծու եւ տապակած ուտեստներ, շատ աղ ու քաղցրավենիք։ Պետք է կրճատել նաեւ հեշտությամբ յուրացվող ածխաջրերի ու կենդանական ճարպերի օգտագործումը։ Իսկ ալկոհոլի մասին ավելի լավ է չմտածել։

Կոճապղպեղով դիետայի բաղադրատոմսեր

Այսպես, կիտրոնից եւ կոճապղպեղից ըմպելիք պատրաստելու համար անհրաժեշտ է թերմոսի մեջ դնել մեկ խոշոր կիտրոն՝ կտրատված, 2 ճաշի գդալ մանրած կոճապղպեղի արմատ։ Կես լիտր ջուր ենք լցնում, ապա 6 ժամ հանգիստ թողնում։ Ըմպելիքն օգտագործելիս կարելի է մեղր հավելել։
Կանաչ թեյ՝ կոճապղպեղով։ Սովորականի նման եփում ենք կանաչ թեյը։ Առանձին տարայում խառնում ենք մեկ կիտրոնի հյութը եւ կոճապղպեղի երկու ճաշի գդալ մանրացված արմատները։ Հետո դատարկել է պետք թերմոսի մեջ։ Չորս ժամ անց կարելի է ըմպել։
Հետեւյալ բաղադրամտոսը կօգնի ամրացնել մազերը, բարելավել մաշկն ու ամրապնդել իմունիտետը։ Թերմոսի մեջ պետք է լցնել 100 գրամ մասուր, երկու թեյի գդալ մանրացրած կոճապղպեղ։ Ապա լցնում ենք տաք ջուրը եւ թողնում այդպես չորս ժամ։
Կոճապղպեղի դիետայի վերաբերյալ վերջին բաղադրամտոսմը նարնջե ըմպելիքն է։ Բլենդերով պետք է մանրացնել անանուխը, կոճապղպեղի արմատները։ Ստացված խառնուրդին մի փոքր կարդամոն է պետք ավելացնել։ Ապա դրանց վրա ցնում ենք եռացրած ջուր եւ թողնում կես ժամ։ Մատուցլիս պետք է հավելելմեզր ու նարնջի հյութ։

Աղբյուրը՝ vesvnorme.net



© NEWS.am STYLE