Սեւակ Խանաղյանը Երեւանում «պայթեցրեց» բեմը (ֆոտոռեպորտաժ)

10:03   14 հունվարի, 2017

Երեկ երեւանյան ցուրտ եղանակն իր տաղանդով ջերմացրեց ուկրաինական X-Factor-ի հաղթող Սեւակ Խանաղյանը, որին մենք սատարում էինք ուկրաինական շոուի ընթացքում:

Երգիչը, ինչպես արդեն գրել ենք, Երեւան է ժամանել: «Հավանա» ժամանցի համալիրում Սեւակը նախ հանդես եկավ մամուլի ասուլիսով, իսկ երեկոյան արդեն ներկայացավ համերգով:

Սեւակ Խանաղյանը շքեղ ելույթ ունեցավ, պարզապես «պայթեցրեց» երեւանյան բեմը՝ կատարելով ինչպես սեփական ստեղծագործությունները, այնպես էլ հայտնի երգերի քավեր տարբերակներ:

Մեր ֆոտոռեպորտաժը լիարժեք փոխանցում է այն տրամադրությունը, որ Սեւակը երեկ նվիրեց հայ հանդիսատեսին՝ բոլորին եւ ամեն ինչին ստիպելով խորամուխ լինել իր կատարած երգերի գրեթե յուրաքանչյուր տողի մեջ:

 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE