Ռուս Քիմ Քարդաշյանը, ռեզիդենտներին գայթակղող Նիկոլայ Բասկովը՝ նոր Comedy Club-ում

11:11   14 հունվարի, 2017

Ամանորից հետո առաջին թողարկման ժամանակ Comedy Club-ի ռեզիդենտները մեզ ուրախացրին հումորի հերթական չափաբաժնով:

Հյուրերի թվում էր Անաստասիա Վոլկոնսկայա-Ռեշետովան, որին «Ռուսական Քիմ Քարդաշյան» են կոչում: Նա նաեւ ռուսական բլոգոլորտում արժանացել է «Ամենահայտնի եւ գայթակղիչ ազդրերը ռուսական Instagram-ում» կոչման: Անաստասիան Պավել Վոլյային եւ Գարիկ Խառլամովին պատմել է, թե ինչպես կարելի է նմանվել իրեն (դիտել 4-րդ րոպեից):

Իսկ շոուի եզրափակիչ հատվածում Ալեքսանդր Ռեւան եւ Տիմուր Բատրուդինովը Նիկոլայ Բասկովի «զոհն» են դարձել (դիտել 40-րդ րոպեից):



© NEWS.am STYLE