Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի որդին վախեցել է Սանտա Կլաուսից

13:05   14 հունվարի, 2017

Քիմ Քարդաշյանն իր kimkardashianwest.com կայքում հուզիչ լուսանկար է հրապարակել: Այն, հավանաբար, արվել է Սուրբ Ծննդին, երբ Քիմի ու Քանյեի տուն է այցելել Սանտա Կլաուսն ու բռնել աստղերի դստեր ու որդու՝ Նորթի եւ Սեյնթի ձեռքը: Սեյնթին, կարծես, դա դուր չի եկել, եւ տղան լաց է եղել:

Հիշեցնենք, որ Քիմը ներկայում ԱՄԷ-ում է: Նախօրեին ռեալիթի շոուի աստղն այնտեղ դիմահարդարման մասին սեմինար է վարել: Քիմի ու նրա դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի վարպետության դասին մասնակցության տոմսի արժեքը 500-1600 դոլար է եղել:

Վարպետության դասը ծրագրված էր դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին, սակայն Փարիզի կողոպուտից հետո հայուհին տրամադրություն չի ունեցել Դուբայ մեկնել ու հետաձգել է հանդիպումը:

 

 



© NEWS.am STYLE