Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը պաշտոնապես ամուսնալուծվեցին

13:35   14 հունվարի, 2017

Դե ինչ, այս հեքիաթն էլ ավարտվեց: Ոչինչ հավերժական չէ: Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը կես տարի տեւած դատական պատերազմից, իրար վրա լիքը կեղտ ու մաղձ թափելուց հետո, վերջապես, պաշտոնապես ամուսնալուծվեցին:

Ըստ ETOnline-ի՝ Լոս Անջելեսի դատարանը դերասանների ապահարզանի մասին վճիռ է կայացրել:

«Էմբերն ուզում էր խաղաղ բաժանվել: Եվ նա հասավ ապահարզանի, այնպես որ՝ «մեր ազգային մղձավանջն» ավարտված է»,- հաղորդել է դերասանուհու փաստաբանը, իհարկե՝ չպարզաբանելով, թե այդ դեպքում ինչու էր Էմբերը պահանջում Դեփի կարողության կեսը:

Դեփը հրաժարվել է Էմբեր Հերդին ամուսնալուծության մասին պայմանագրով նախատեսված 7 մլն դոլար վճարել. աստղերը պայմանավորվել են 5 մլն գումարի շուրջ: Դեփը, սակայն, զայրացած է արդեն նախկին կնոջից՝ ընտանեկան բռնության մասին Հերդի հրապարակային հայտարարությունների, այդ թվում՝ այդ թեմայով բաց նամակի պատճառով:



© NEWS.am STYLE