14:27 14 հունվարի, 2017Փարիզի կողոպուտից հետո Քիմ Քարդաշյանն առաջին անգամ ներկայացել է հանրությանը, այն էլ՝ ԱՄԷ-ում:

Դուբայում 36-ամյա հայուհին ու նրա դիմահարդար, ոճաբան Մարիո Դեդիվանովիչը 5 ժամ տեւողությամբ դիմահարդարման վարպետության դաս են անցկացրել:

Սեմինարի տոմսերի արժեքը սկսվել է 500 դոլարից, իսկ VIP տեղերինը՝ 1600 դոլար: Տոմսերը վաճառվել են մեկ ժամվա ընթացքում:

Քիմի երկրպագուները սեմինարի մեկնարկից մի քանի ժամ առաջ հերթ են կանգնել:

Ռեալիթի շոուի աստղը, որն, ի դեպ, Դուբայ է եկել KUWK շոուի նկարահանող թիմի հետ, առաջիկա թողարկումների համար բազմաթիվ նկարահանումներ է կատարել:

Քիմը ներկայացել է նորաձեւ պատռված ջինսով եւ ամուսնու Yeezy շարքից կոշիկով:





Սեմինարից հետո հոգնած Քիմը չի հրաժարվել լուսանկարվել երկրպագուների, ինչպես նաեւ դիմահարդարման տեղի վարպետների հետ:





Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AP-ի, Snapchat-ի, Instagram-ի