2017-ի ամենօրյա թրենդային դիմահարդարում (տեսանյութ)

16:04   14 հունվարի, 2017

Գեղեցիկ եւ շքեղ տեսք ունենալ ցանկանում են բոլոր աղջիկներն ու կանայք: Սակայն դրա համար պարտադիր չէ ամեն օր կրել արտահայիչ դիմահարդարում` ընդգծված աչքեր եւ մուգ շուրթեր: Ավելին, նման look-ով ձեզ հաճախակի տեսնելը կարող է հոգնեցնել ձեր շրջապատին: Ի վերջո, ինքներդ էլ կհոգնեք միօրինակությունից:

Բացի այդ` աշխատավայր գնալու կամ զբոսնելու համար այնքան էլ տեղին չէ առատ դիմահարդարումը:

Այդ պատճառով էլ դիմահարդար Դենիել Մանսութին YouTube-ի իր ալիքում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ ցուցադրում է ամենօրյա շպարի գեղեցիկ օրինակ:

Ըստ դիմահարդարի` նման արդյունքի կարող եք հասնել շատ քիչ տոնային քսուքի, ինչպես նաեւ աչքերի եւ շուրթերի նուրբ շպարի օգնությամբ:

Դե իսկ, թե տեխնիկապես ինչպես ստանալ նման դիմահարդարում, կօգնի անձամբ դիմահարդարն իր ցուցումներով:

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE