Դակոտա Ջոնսոնը՝ Vogue ամսագրի շապիկին

15:25   14 հունվարի, 2017

Դակոտա Ջոնսոնը կհայտնվի Vogue ամսագրի փետրվարյան համարի շապիկին, միաժամանակ, մեծ էկրան կբարձրանա Fifty Shades Darker  («50 երանգով ավելի մուգ») ֆիլմը, որտեղ 27-ամյա դերասանուհին Ջեյմի Դորնանի հետ հանդես է գալիս գլխավոր դերում:

«Ես հպարտանում եմ ֆիլմով, իսկապես հրաշալի պատմություն է, բայց Ջեյմիի հետ իմ սիրավեպի մասին լուրերն արդեն անցնում են չափը: Մենք ատում ենք միմյանց, եւ մենք սիրավեպ ունենք. այս ամենը ճիշտ է: Ի՞նչ կասեք այս մասին»,- կատակել է դերասանուհին:

«Ինչ վերաբերում է բաց տեսարաններին, ապա մերկությունը հետաքրքիր է դերասանների համար: Մենք Ջեյմիի հետ երկար ժամանակ ենք միասին աշխատում, այդ պատճառով մեր միջեւ արգելքներ չկան, կա միայն վստահություն եւ ազնիվ լինելու ձգտում: Իհարկե՝ ես արկածախնդրության մեջ ընկա: Իսկ եթե իմ գործընկերը ստահա՞կ լիներ:

Պատկերացրեք միայն. չկա դիմահարդարում, հագուստ, զարդեր եւ այլ բաներ, որոնք կարող են օգնել պատմել հերոսի սոցիալական կարգավիճակի եւ սյուժեի մասին: Կդադարե՞մ նկարահանվել մերկ տեսարաններում, երբ կուրծքս սկսի կախվել: Չգիտեմ: Ես նման հարցերում եվրոպական մտածողություն ունեմ: Չեմ ուզում, որպեսզի դերասանները բաց տեսարաններում ներքնազգեստ հագնեն: Եկեք ազնիվ լինենք: Մարդիկ մերկ են, երբ սիրով են զբաղվում»,- հարցազրույցում նշել է Դակոտան:



© NEWS.am STYLE