50-ամյա Սինդի Քրոուֆորդն առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել

16:26   14 հունվարի, 2017

Լոս Անջելեսում այս շաբաթ անցկացվեց Marie Claire ամսագրի Image Makers Awards մրցանակաբաշխության արարողությունը, որին մասնակցեցին Ջեսիկա Ալբան, Ջենիֆեր Էնիսթոնը, Մարգո Ռոբին, Քայլի Ջեները, Սինդի Քրոուֆորդը: Հենց նրա մասին էլ կխոսենք հիմա:

50-ամյա Սինդին Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է խառնված սարվածքով եւ վանդակավոր պարզ վերնաշապիկով:

«Ներս թողնելով արեւի լույսը»,- լուսանկարը մակագրել է Սինդին, որը բազմիցս է նշել, որ մշտապես աշխատում է իր վրա:

Սինդին խիստ դիետայի է հետեւում՝ իրեն ավելորդ որեւէ մթերք թույլ չտալով, եւ մշտապես դիմում է կոսմետոլոգների օգնությանը:



© NEWS.am STYLE