Միլանում Տղամարդկանց Նորաձեւության շաբաթ. մոդել Սառա Սամպայոն՝ Alberta Ferretti-ի շոուին

17:15   14 հունվարի, 2017

Միլանում մեկնարկել է Տղամարդկանց Նորաձեւության շաբաթը, որի ընթացքում կայացել է Alberta Ferretti-ի աշուն-ձմեռ 2017 հավաքածուի ցուցադրությունը:

Շոուն վարել է բրազիլացի հայտնի մոդել Սառա Սամպայոն:

Victoria's Secret-ի 25-ամյա «հրեշտակը» ներկայացել է երկու զգեստով: 

Նրա վերնազգեստներից մեկը՝ Thursday («Հինգշաբթի») գրությամբ, 600 դոլար արժե:

Ավելի վաղ Women's Fitness-ին տված հարցազրույցում Սառան պատմել էր, որ դժվարին ճանապարհ է անցել «հրեշտակ» դառնալուց առաջ.

«Ես բազմիցս նկարահանվել եմ Victoria's Secret-ի կատալոգի համար, իսկ հետո չորս անգամ փորձել եմ մասնակցել ապրանքանիշի ցուցադրությանը: Բայց միայն հինգերորդ փորձից է հաջողվել «հրեշտակ» դառնալ: Դա դժվար աշխատանք է, որը հսկայական համբերություն է պահանջում: Ես գրեթե անընդհատ դիետա եմ պահում, 3-4 անգամ մարզասրահ հաճախում»:

 

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ WWD-ի, REX-ի, Shutterstock-ի



© NEWS.am STYLE