Ինչպես է միտքը ձեւավորում մարդու ճակատագիրը

22:07   14 մարտի, 2017

Վերջերս Մասաչուսեթսի տեխնոլոգիական  ինստիտուտի եւ Բոստոնի համալսարանի գիտնականները հայտարարեցին այն մասին,  թե իրենց հաջողվել է բացահայտել մեր գլխում ծագող մտքերի գաղտնիքը: Նրանք վստահեցնում են, թե գիտեն, ինչպես է էլեկտրական ակտիվության տատանումը թույլ տալիս ուղեղին ձեւավորել մտքեր եւ հիշողություններ, եւ որ նոր հետազոտությունը կարող է լույս սփռել այն առումով, թե ինչպես են նեյրոնային խմբերը թույլ տալիս մեզ մտածել:

Սա բավական բարձրագոչ հայտարարություն է՝ մամուլի ներգրավվածությամբ: Իրականում նրանք փորձում են տեսնել արդեն պատրաստի պատկերները, որոնք  տրվում են ուղեղի կողմից: Իսկ թե իրականում ինչպես է ծնվում միտքը, որտեղից եւ ինչ օրենքներով, դա դեռեւս հայտնի չէ գիտնականներին:

Այլ խոսքով՝ յուրաքանչյուր մարդ ինտուիտիվ մակարդակում զգում է, որ օբյեկտիվ ընկալում ստանալու համար յուրաքանչյուր իրավիճակը հարկավոր է դիտարկել ոչ միայն նյութական համոզմունքների, այլ հոգեւոր ճանաչողության տեսանկյունից:

Միտքը հնարավոր չէ կշռել կամ շոշափել, բայց այն գոյություն ունի, քանի որ այն կա մեր գիտակցության մեջ: Միտքը չունի զանգված, բայց կարող է հսկայական հետեւանքներ ունենալ նյութական աշխարհում, քանի որ այն մոտիվացիոն լծակ է մարդու համար, որը հետո կերպափոխվում է մարդու ցանկության մեջ:

Իսկ ինչ կլինի, եթե իսկապես պատկերացնենք, որ մարդու մտքերը ձեւավորում են՝ կախված, թե ինչպիսին է նրա սկիզբը, կենդանականը (նյութական), թե՞ հոգեւորն է գերակայում նրա մոտ տվյալ պահին:

Այդ դեպքում ստացվում է, որ մենք լիակատար պատասխանատվություն ենք կրում մեր կյանքի իրադարձությունների համար, քանի որ ընտրում ենք  դրանց հետագա  զարգացումը կանխորոշող այս կամ այն միտքը: 

Հենց մեր ներքին ընտրությունն է ձեւավորում որեւէ իրավիճակի վերաբերյալ մեր ընկալումը, եւ կախված նրանից, թե ինչ միտք, ինչպիսի  դատողություն ենք մենք ընտրում՝ դրական թե բացասական, այդ իրավիճակը կարող է մեզ համար խնդիր լինել, չլուծված  կոնֆլիկտ կամ դառնալ հաջող փորձ կամ էլ ընդհանրապես աննկատ մնալ:

Մարդու ճակատագրի վրա հսկայական նշանակություն են ունենում նրա բազմաթիվ ցանկությունները: Հոգեբանության մեջ ցանկությունը համարվում է մարդու այնպիսի հոգեկան իրավիճակների կարեւոր պահերից մեկը, որոնք  կանխորոշում են նրա վարքագիծն ու գործողությունները. այն բնութագրում է  այդ իրավիճակների առաջին հերթին մոտիվացիոն եւ կամային կողմերը:

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE