Հայ իլյուստրատորի աշխատանքը`աշխարհահռչակ դիզայների Instagram-ի էջում

17:45   14 հունվարի, 2017

Աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad-ը, որի առաջարկած զգեստները հագնում են հանրահայտ եւ հոլիվուդյան աստղերը, Istagram-ի իր էջում հրապարակել է իլյուստացիա, որի հեղինակը ազգությամբ հայ Մարիետա Օսյանն է։

Մեկնաբանության մեջ Լիբանանից հայտնի դիզայները գրել է նկարի անվանումը՝ «Վարդագույն տեսիլք»։

Фото опубликовано Zuhair Murad Official (@zuhairmuradofficial)

Նշենք, որ Մարիետան իլյուստրատոր է։ Նա Ռուսաստանից է, բայց այժմ բնակվում է Լոնդոնում։ Մարիետան մի քանի տարի աշխատել է որպես դիմահարդար, ինչպես նաեւ ստեղծել է կահույքի անհատական հավաքածու։ Հայուհին հաճախորդներ ունի աշխարհի տարբեր ծայրերից։ 



© NEWS.am STYLE