140կգ կշռող «ֆիթնես գուրուն» սեփական փորձով օգնում է ազատվել ավելորդ քաշից

14:18   15 հունվարի, 2017

140կգ կշռող կինը պատրաստել է տնային պայմաններում մարզվելու համար տեսանյութեր, որոնք քամու նման տարածվում են համացանցում։

Մանչեսթերից ֆիթնեսի սիրահար Դայան Լոյդը պատրաստել է տեսանյութերի շարք, թե ինչպես կարելի է մարզվել տնային պայմաններում եւ ազատվել ավելորդ քաշից։ 140 կգ կշռող կնոջ մոտ նկատվել է սրտի նոպայի հավանականություն, ինչը ստիպել է Դայանին ամբողջովին փոխել կենսակերպը եւ հետեւել իր առողջական վիճակին։

Եվ Լոյդը սկսել է ֆիթնես հոլովակներ նկարահանել եւ ոգեշնչել նրանց, ովքեր ամաչում են իրենց ավելորդ քաշից.

«Ես այս հոլովակները նկարահանեցի այն մարդկանց համար, որոնք ընկճվում են մարզասրահի դռնից ներս մտնելուց»,- կարծում է 42-ամյա ֆիթնես գուրուն։

Մարզվելուն զուգահեռ Դայանը հատուկ դիետա է պահում։ Նա օրական ուտում է 4-5 շոկոլադե սալիկ, եւ մի քանի տուփ չիփս։ 42-ամյա կինը արդեն հասցրել է ազատվել մոտ 20կգ քաշից։

Նշենք, որ ավելի քան 4500 օգտատեր հետեւում է Լոյդի Facebook-յան էջին։ Հենց այստեղ էլ հայտնվում են նրա հոլովակները, որոնք ոգեշնչման աղբյուր են դառնում շատերի համար։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE