Քաղցր «խխունջներ» թեյի հետ. NEWS.am STYLE-ի բաղադրատոմսը

15:45   16 հունվարի, 2017

Եթե սիրում եք կակաո, ապա այս դյուրին բաղադրատոմսը հենց ձեզ համար է: Այս քաղցր խխունջները կուրախացնեն թեյի սեղանի շուրջ հավաքված ձեր ընտանիքի անդամներին: Դրանք պատրաստելու համար ընդամենը 30 րոպե է հարկավոր:

Խխունջները պատրաստելու համար անհրաժեշտ են.

առանց խմորիչի շերտավոր խմոր՝ 400 գրամ;

կակաոյի փոշի՝ 2 ճ/գ;

շաքարավազ՝ 2 ճ/գ;

ձվի դեղնուց՝ 1 հատ:

Շերտավոր խմորը հալեցնում ենք, ջեռոցը տաքացնում մինչեւ 200ºС: Թավայի վրա թխելու համար նախատեսված թուղթ կամ փայլաթիթեղ ենք դնում:

Կակաոն մաղում ենք եւ լցնում խմորի վրա՝ եզրերից 0.5 սմ-անոց հատվածներ թողնելով:

Ավելացնում ենք շաքարավազն ու խմորը ռուլետի տեսքով փաթաթում, վրան քսում ձվի դեղնուցը:

Սուր դանակով 1 սմ հաստությամբ կտրատում ենք եւ կտորները դնում թավայի վրա:

Տաքացած ջեռոցում թխում ենք 15 րոպե: Բարի ախորժակ:

 

Ձեր՝ Մաշա



© NEWS.am STYLE