Ձմեռային դիետա

16:07   16 հունվարի, 2017

Հաշվի առնելով, որ ձմռան ընթացքում սուրբծննդյան պահք է լինում, ձմեռային դիետայի ճաշացանկը մի շարք տարբերակներ է առաջարկում, որոնք թույլ են տալիս չշեղվել սննդակարգի եկեղեցական պահանջներից: Խիստ օրերին կարելի է բանջարեղենային տարբերակ ընտրել, ավելի մեղմ օրերին՝ ձկնային ճաշացանկ:

Մսային տարբերակ

Նախաճաշ. ձու կամ 100 գրամ խաշած միս, կամ վարսակի, ցորենի շիլա; մեկ կտոր հաց՝ կարագով, մեկ բաժակ թեյ՝ մեղրով:

2-րդ նախաճաշ. տանձ (խնձոր)՝ գումարած մի կտոր պանիր:

Ճաշ. ապուր (ոլոռով, սնկով, բանջարեղենային, հավով, կաղամբապուր)՝ գումարած ջեռոցում պատրաստված կամ խաշած միս:

Հետճաշիկ. 200 գրամ հեղուկ կաթնամթերք (կեֆիր, յոգուրտ, կաթ):

Ընթրիք. չրերով բանջարեղենային կարկանդակ (օրինակ՝ ստեպղինով եւ սեւ սալորաչրով) կամ մրգային-բանջարեղենային խառնուրդ՝ մեղրով, կամ մի բուռ ընկուզեղեն՝ չրերով, ինչպես նաեւ մեղրով թեյ:

Ուշ ընթրիք. մեկ բաժակ (200 գրամ) կեֆիր:

 

Աղբյուրը՝ diets.wild-mistress.ru



© NEWS.am STYLE