Գեղեցկության հինգ գաղտնիք սուպերմոդելներից

15:06   14 փետրվարի, 2017

Մոդել Ադրիանա Լիման կարծում է, որ մաշկի խնդիրներն ամենից լավ կարող է հարթել թեյի ծառի յուղը, որն օրական երկու անգամ պետք է քսել վնասված հատվածներին։ Բրազիլուհին վստահեցնում է, որ արդյունքը երկար չի սպասեցնի։

Եթե ցանկանում եք, որ ձեր մաշկը փայլի եւ գեղեցիկ տեսք ունենա, Բրեդլի Կուպերի սիրեցյալ Իրինա Շեյքը խորհուրդ է տալիս ամեն օր մի կտոր սառույցով մաքրել դեմքը եւ վարունգից պատրաստված դիմակներ օգտագործել։ Բացի այդ՝ թանկարժեք միջոցների փոխարեն մոդելն օգտագործում է կոկոսի յուղ, որը թույլ է տալիս հարթ մաշկ ունենալ եւ պաշտպանում է ինֆեկցիաներից։

Իրինան գիտի նաեւ առողջ ու գեղեցիկ մազեր ունենալու գաղտնիքը։ Դրա համար ընդամենը պետք է մաքուր եւ կիսախոնավ մազերին քսել խոնավեցնող կոնդիցիոներ եւ գլուխը փայլաթիթեղով փաթաթել։ Դրանից հետո կարելի է առանց ամաչելու դուրս գալ «լույս աշխարհ»։

Արեւի ճառագայթներն «արծաթե գլխարկի» ներքո տաքացնում են մազերը, իսկ կոնդիցիոների ակտիվ բաղադրատարրերն ավելի խորն են ներթափանցում մազերի մեջ, ուստի դրա արդյունքն ավելի ակնհայտ է դառնում։

Վնասված մազերը վերականգնելու համար մեկ այլ դիմակի բաղադրատոմս է առաջարկում Ջոան Սմոլսը։ Դրա համար ընդամենը պետք է երկու ձվի դեղնուցը խառնել ավոկադոյի խյուսի եւ 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղի հետ։ Այնուհետեւ խառնուրդը պետք է քսել մազերին՝ դրանց ամբողջ երկարությամբ։ Արդյունք ստանալու համար այն պետք է օգտագործել շաբաթական առնվազն երկու անգամ։

46-ամյա մոդել Նաոմի Քեմբելը կարծում է, որ ցելյուլիտի դեմ ամենաարդյունավետ միջոցը սուրճի սքրաբն է։ Ըստ նրա՝ որքան հատիկներում շատ է կոֆեինը, այնքան էլաստիկ կդառնա մաշկը։

Ջիջի Հադիդը կարծում է, որ դեմքի բշտիկների դեմ ամենաարդյունավետ միջոցը սովորական ատամի մածուկն է։ 21-ամյա մոդելը գիշերն այն քսում է վնասված հատվածին եւ վստահեցնում, որ առավոտյան բշտիկն անհետանում է։

Ինչ վերաբերում է ճիշտ սնվելուն. Ջիջին կարծում է, որ շաբաթական գոնե մեկ անգամ պետք է cheat meal կազմակերպել եւ ուտել այն, ինչ ցանկանում ես։

  

Աղբյուրը՝ Elle.ru



© NEWS.am STYLE