Cheat meal. ինչպե՞ս քաղցրեղեն ուտել եւ նիհարել

17:35   13 փետրվարի, 2017

Չիթմիլը ենթադրում է սննդակարգի մեկանգամյա խախտում. այսինքն՝ շաբաթական մեկ անգամ կարող եք ձեզ թույլ տալ ուտել այն ամենը, ինչ ուզում եք: Իհարկե՝ այս դեպքում նույնպես հարկավոր է որոշակի կանոնների հետեւել:

Մի խախտեք սովորական սննդակարգը

Եթե որոշել ենք ձեր օրինական չիթմիլը կազմակերպել չորեքշաբթի, դա չի նշանակում, որ օրվա ընթացքում միայն մեկ անգամ պետք է ուտեք: Բացի պատվիրված պիցցայից՝ մի հրաժարվեք սիրելի  նախաճաշից կամ թեթեւ ընթրիքից: Շարունակեք հետեւել սովորական սննդակարգին: Այդպիսով ոչ միայն հաճույք կստանաք «արգելված ուտելիքից», այլեւ դրանից ավելի արագ կհագենաք:

Մի շեղվեք CHEAT MEAL-ի ժամանակ

Անկասկած, բարդ կլինի տիրապետել ինքդ քեզ «փորի համար տոն» կազմակերպելիս՝ ճիշտ միջավայր ստեղծելով եւ սիրված սերիալը դիտելով: Բայց մի մոռացեք. երբ ուտելիս մենք շեղվում ենք հեռուստացույցի կամ համակարգչի ուղղությամբ, երկու անգամ ավելի շատ ենք ուտում:

Ճիշտ ժամանակ ընտրեք

Ավելի լավ է չիթմիլի հնարավորությունից օգտվել օրվա առաջին կեսին, այդ ժամանակ ձեր օրգանիզմը կհասցնի մինչեւ քնելը մշակել ածխաջրերը: Բացի այդ՝ հենց այդ ժամանակ ենք մենք առավել ակտիվ լինում, էներգիա ծախսում եւ արագորեն այրում ճարպերը:

Մի չարաշահեք CHEAT MEAL-ը

Պետք չէ թուլանալ եւ շատ հեռանալ սննդակարգից: Շաբաթական մեկ օրը միանգամայն բավարար է՝ սիրելի տորթի համը հիշելու եւ նորից դիետային վերադառնալու համար: Բացի այդ, հարկ է հիշել, որ չիթմիլի ժամանակ պետք է հրաժարվել ալկոհոլից:

CHEAT MEAL կազմակերպեք մարզումից հետո

Սպորտով զբաղվելուց հետո ձեր նյութափոխանակությունն ավելի արագ է կատարվում, հետեւաբար՝ սնունդն ավելի արագ է մարսվում: Իհարկե, սա չի վերաբերում նրանց, ովքեր մարզվում են օրվա երկրորդ կեսին:

 

Աղբյուրը՝ Elle.ru



© NEWS.am STYLE