Անտոնիո Բանդերասը, Էլթոն Ջոնը, Մըրայա Քերին, Ֆիլիպ Կիրկորովը՝ Լոնդոնում ռուս միլիարդատիրոջ թոռնուհու հարսանիքին

17:10   15 հունվարի, 2017

Ռուսական օլիգարխիայի ներկայացուցիչների ժառանգների հերթական ճոխ հարսանիքը որոտաց մամուլին հատուկ աղմուկով եւ ուշադրությամբ:

Երեկ, ոչ թե Մոսկվայում, այլ Լոնդոնում տեղի է ունեցել ռուս միլիարդատեր Վալերի Կոգանի թոռնուհու՝ 19-ամյա Իրինայի հարսանիքը, որին մասնակցել է արեւմտյան եւ ռուսական շոու բիզնեսի աշխարհը:

Անտոնիո Բանդերասը և Ֆիլիպ Կիրկորովը

Իրենց ճոխ հանդիսության համար փեսացուն եւ հարսնացուն ընտրել են Լոնդոնի ամենապերճաշուք շրջանի կենտրոնում գտնվող ռտեստորաններից մեկը:

Պատանի Իրինայի ընտրյալն է նրա հասակակիցը՝ անգլիական ծագմամբ հրեա Դենիել Քենվեյը: Երիտասարդները ծանոթացել են Լոնդոնում, որտեղ ապրում եւ սովորում են:

Ալեքսանդր Սերով, Իգոր Նիկոլաեւ, Իգոր Գուլյաեւ, Ստաս Միխայլով, Ֆիլիպ Կիրկորով

Միջոցառման հյուրերի թվում էին՝ Անտոնիո Բանդերասը եւ Էլթոն Ջոնը՝ Մըրայա Քերիի հետ, Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Նիկոլաեւը, Աննա Նատրոբկոն, Ստաս Միխայլովը, Վլադիմիր Վինոկուրը եւ այլք: Երեկոյի հաղորդավարներն էին Յանա Չուրիկովան եւ Վալդիս Պելշը:

A video posted by IGOR GULYAEV OFFICIAL (@igorgulyaevofficial) on

A video posted by @anna_netrebko_yusi_tiago on

A video posted by @anna_netrebko_yusi_tiago on



© NEWS.am STYLE