Էլթոն Ջոնը, Մըրայա Քերին եւ այլք. որքան են «արժեցել» աստղերը Լոնդոնում ռուս միլիարդատիրոջ թոռնուհու հարսանիքին

10:05   16 հունվարի, 2017

Երեկ գրել էինք, որ Լոնդոնում կայացել է ռուսաստանցի միլիարդատեր Վալերի Կոգանի թոռնուհու՝ Իրինայի հարսանիքը, որին մասնակցել է արեւմտյան եւ ռուսական շոու բիզնեսի բազմաթիվ աստղեր:

Իրենց շքեղ տոնի համար հարսն ու փեսան ռեստորան են ընտրել Լոնդոնի կենտրոնական թանկարժեք շրջաններից մեկում՝ Մերիլեբոնում: 19-ամյա Իրինայի ընտրյալը նրա հասակակից, հրեական ծագմամբ անգլիացի Դենիել Քենվեյն է: Երիտասարդները ծանոթացել են Լոնդոնում, որտեղ ապրում եւ սովորում է Իրինան:

Միջոցառման հյուրերի թվում են եղել Անտոնիո Բանդերասը, Էլթոն Ջոնը, Մըրայա Քերին, Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Նիկոլաեւը, Աննա Նետրեբկոն, Ստաս Միխայլովը, Վլադիմիր Վինոկուրը եւ այլք: Երեկոն վարել են Յանա Չուրիկովան եւ Վալդիս Պելշը:



Life-ին միջոցառման մի շարք մանրամասներ են հայտնի դարձել:

Հարսնացուի համար ամենասպասվածը եղել է իր կուռքի՝ սըր Էլթոն Ջոնի մեկ ժամանոց համերգը: Ժամանակակից ամենաթանկարժեք արտիստը (Էլթոն Ջոնը մեկ միլիոն եվրոյից պակաս գումարով մասնավոր երեկույթներին ելույթ չի ունենում) կատարել է իր ստեղծագործությունները:

A video posted by IGOR GULYAEV OFFICIAL (@igorgulyaevofficial) on

«Իրինա, շնորհակալությո՛ւն, որ ձեր կյանքի կարեւոր օրը հրավիրել եք ինձ: Մաղթում եմ, որպեսզի շատ երեխաներ ունենաք»,- աղջկան է դիմել Էլթոն Ջոնը:

Իրինան եւ Դենիելը խորհուրդներ եւ երջանիկ համատեղ կյանք անցկացնելու մաղթանք են ստացել նաեւ հայտնի դերասան Անտոնիո Բանդերասից:

Գավաթը ձեռքին բեմ բարձրանալով՝ հոլիվուդյան սեքս-խորհրդանիշը հարսին ու փեսային մաղթել է «միշտ ձեռք ձեռքի տված առաջ ընթանալ»: 9 ժամ տեւած տոնի եզրափակիչ ակորդն է դարձել Մըրայա Քերիի մեկ ժամանոց համերգը:

A video posted by IGOR GULYAEV OFFICIAL (@igorgulyaevofficial) on

Հյուրերը հրճվանքով են դիմավորել աստղին: Մըրայան (ի դեպք՝ մասնավոր համերգների համար նա Էլթոն Ջոնից պակաս գումար չի պահանջում) նորապսակներին է նվիրել իր հիթերից We belong together երգը՝ Իրինային եւ Դենիելին ժառանգներ մաղթելով:

Լուսանկարները՝ Life-ի



© NEWS.am STYLE