Դուբայում Քիմ Քարդաշյանը կարճ շրջազգեստով ներկայացել է հանրությանը

11:34   16 հունվարի, 2017

Այ հիմա Քիմն իսկապես վերադարձավ: Քիմ Քարդաշյանը ներկայում ԱՄԷ-ում է: Դուբայում 36-ամյա հայուհին դիմահարդարման վարպետության դաս է վարել:

Ռեալիթի շոուի աստղին պապարացիները լուսանկարել են մարմինը գրկող ճերմակ կարճ կիսաշրջազգեստով:

Ի դեպ՝ հայուհու սեմինարի տոմսերը 500-1600 դոլար են արժեցել, որոնք վաճառվել են մեկ օրվա ընթացքում:

Հայուհին ու նրա ոճաբան Մարիո Դեդիվանովիչը 5 ժամ տեւողությամբ դիմահարդարման վարպետության դաս են անցկացրել:

Սեմինարից հետո հոգնած Քիմը չի հրաժարվել լուսանկարվել երկրպագուների, ինչպես նաեւ տեղի դիմահարդարման վարպետների հետ:

 

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ AKM-GSI-ի, Xposure-ի, REX-ի



© NEWS.am STYLE