Արդյոք արեւածաղկի սերմերն օգտակար են

19:10   15 մարտի, 2017

Արեւածաղկի սերմերն օգնում են պայքարել ծերացման դեմ, նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Ախորժակը զսպելու հատկության շնորհիվ  դրանք օգտագործվում են նաեւ մի շարք դիետաներում: Դրանք նաեւ լրացնում են օրգանիզմում ճարպի պաշարները:

Արեւածաղկի սերմերը մեծ քանակությամբ սննդային սպիտակուցներ, ինչպես նաեւ ճարպեր եւ ածխաջրեր են պարունակում: Դրա շնորհիվ տեսականորեն հնարավոր է սնվել միայն արեւածաղկի սերմերով:

Արեւածաղկի սերմերն ավելի լավ է օգտագործել չբոված վիճակում: Այդպես ավելի լավ են պահպանվում օգտակար հատկությունները: Դրանք նաեւ յոդ եւ երկաթ, ինչպես նաեւ մագնիում են պարունակում, որն օգնում է սրտի աշխատանքին եւ մաքրում է անոթները:

Ձմռանը խորհուրդ է տրվում շաբաթը մեկ անգամ արեւածաղկի սերմեր օգտագործել: Դա կօգնի սնել օրգանիզմը: Սերմերն օգտակար են նյարդային հիվանդություններով տառապողների համար, քանի որ պարունակում են նաեւ В6 վիտամին: Դրա շնորհիվ նրանք լավ հակադեպրեսանտ են համարվում:

Արեւածաղկի սերմերը, սակայն, բացասական ազդեցություն եւս ունեն: Դրանց դեմ են հանդես գալիս ատամնաբույժները, քանի որ այն քայքայում է էմալը:

Արեւածաղկի սերմերը խորհուրդ չի տրվում օգտագործել երգիչներին կամ ձայնը օգտագործող այլ անձանց: Ճարպը ազդում է  ձայնալարերի վրա՝  ձայնը դարձնելով ավելի խռպոտ:

Շատերը օգտագործում են բովված արեւածաղկի սերմերը, որոնք արդեն կորցրած են լինում օգտակար հատկությունները: Բացի այդ, չլվացված սերմի կեղեւից հնարավոր է վարակվել:

Ցանկալի չէ սերմերի օգտագործումը նաեւ նրանց համար, ովքեր երիկամային քարեր կամ լյարդի հետ կապված խնդիրներ ունեն. արեւածաղկի սերմերը կարող են նոպաներ հրահրել:

Բացի այդ, արեւածաղկի սերմերը նաեւ բարձր կալորիականություն ունեն. 100 գրամը պարունակում է նույնքան կալորիա, ինչ մեկ ափսե բորշչը կամ կոտլետը:

Արդյոք օգտակա՞ր է արեւածաղիկը հարցին պատասխանելիս պետք է հաշվի առնել այս բոլոր գործոնները: Քիչ քանակությամբ եւ չբոված արեւածաղկի սերմերը միայն օգուտ կարող են տալ:

 

Աղբյուրը՝  Woman.ru



© NEWS.am STYLE