12:33 16 հունվարի, 2017Քիմ Քարդաշյանն առաջին անգամ պաշտոնապես հանրությանն է ներկայացել Դուբայում, ուր ժամանել է՝ դիմահարդարման սեմինար անցկացնելու:

Հայուհու եւ նրա ոճաբան Մարիո Դեդիվանովիչի վարպետության դասընթացներն ավարտվել են, եւ հիմա Քիմը կարող է թուլանալ եւ նկարահանումներ կատարել KUWK ռեալիթի շոուի համար:


Հայուհին ընկերների հետ գնացել է անապատով զբոսանքի: Հատկանշական է, որ մարզահագուստի վրայից Քիմը սեւ վերարկու է հագել:


Հայուհին, ինչպես միշտ, ամուսնու Yeezy շարքի կոշիկով է եղել:




Քիմն ու նրա թիմը ֆոտոսեսիա են կազմակերպել մեքենաների ֆոնին:


Այնուհետեւ հատուկ Քիմի համար բազեների որս են կազմակերպել:

Ի դեպ՝ հայուհին Դուբայում թագավորական ընդունելության է արժանացել:

Հայտնի է, որ Քիմը հանդիպել է գահաժառանգ արքայազն Համդան իբն Մոհամմեդ Ալ Մաքթումի հետ, սակայն հանդիպման մանրամասները չեն հրապարակվել:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի