Արիանա Գրանդեն իր հյուրախաղերը գովազդել է կրքոտ լուսանկարներով

13:06   16 հունվարի, 2017

Արիանա Գրանդեն իր հյուրախաղերը գովազդել է կրքոտ լուսանկարներով: 23-ամյա երգչուհին, ի ուրախություն Instagram-ի 94 մլն բաժանորդների, երկու լուսանկար է հրապարակել, որոնցում պատկերված է ներքնազգեստով հատակին նստած:

«Dangerous Woman Tour-ին մնացել է 18 օր»,- լուսանկարներից մեկը մակագրել է երգչուհին:

Գրանդեի Dangerous Woman Tour համաշխարհային համերգային շրջագայությունը մեկնարկելու է փետրվարի 2-ին, Ֆենիքսում:

Արիանան, կարծես, բարձր տրամադրություն ունի: Նա նաեւ ընկերոջ՝ Մաք Միլլերի հետ լուսանկար է հրապարակել:

Այնուհետեւ Snapchat-ի ֆիլտր է օգտագործել Մաքի լուսանկարի համար:

Իսկ հետո՝ նաեւ իր նկարի համար:

 



© NEWS.am STYLE