Ֆեմինիստներ vs ֆոտոշոփ. ներքնազգեստով կանայք ցուցադրում են իրենց մարմինները՝ կարծրատիպեր կոտրող հոլովակում

16:25   16 հունվարի, 2017

Կանադայից լուսանկարչուհի Էմիլի Լաուրենը փորձում է կոտրել կնոջ կառուցվածքի վերաբերյալ կարծրատիպերը։ Նա լուսանկարել է տարբեր չափսերի 40 «իրական» կանանց, որոնք միայն ներքնազգեստով են եղել։

«Կանանց ուղղված՝ մարմնի կառուցվածքը փոխելու հորդորների փոխարեն՝ ես ցանկանում եմ ապացուցել, որ մենք գեղեցիկ ենք այնպես, ինչպես կանք»,- ասում է Էմիլին։

Լաուրենը լուսանկարները ներկայացնելու է գրքի տեսքով։ Գիրքն անվանել է «Սեփական մարմինը սիրելու ուղեցույց»։ 

«Այս գիրքն այն աղջիկների համար է, որոնք զգում են՝ իրենց մարմինը չի համապատասխանում հասարակության «չափանիշներին»»,-կարծում է լուսանկարչուհին։

Լուսանկարներից բացի, Էմիլիի հեղինակած գրքում տեղ են գտել նաեւ կանանց համար օգտակար տեղեկություններ եւ տարբեր հարցազրույցներ։

Աղբյուրը՝ Daily Mail 



© NEWS.am STYLE