Հմայիչ Փերիս Հիլթոնը՝ Միլանում Տղամարդկանց նորաձեւության շաբաթվա ընթացքում

17:10   16 հունվարի, 2017

Հմայիչ Փերիս Հիլթոնը Միլանում մասնակցել է Տղամարդկանց նորաձեւության շաբաթվա ցուցադրություններին, որտեղ օրերս Alberta Ferretti-ի աշուն-ձմեռ 2017 հավաքածուի ցուցադրության ժամանակ փայլել էր բրազիլացի մոդել Սառա Սամպայոն:

35-ամյա Փերիսը մասնակցել է Dsquared2-ի աշուն ձմեռ 2017/18 ցուցադրությանը:

Այս ցուցադրության ժամանակ էլ պոդիում է բարձրացել Ջոան Սմոլսը:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Քիմ Քարդաշյանն անսպասելիորեն բաժանորդագրվել էր Փերիս Հիլթոնի Instagram-ի էջին, ինչին ի պատասխան՝ Հիլթոնը Քիմի հետ հին լուսանկար էր հրապարակել:

Արդյունքում Փերիսին քրոջ՝ Նիկիի եւ մոր՝ Քեթիի հետ հրավիրել էին Քրիս Ջեների Հիդեն Հիլզի առանձնատանը կազմակերպվող Քարդաշյան-Ջեներ գերդաստանի ավանդական սուրբծննդյան երեկույթին:

                                              

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty-ի, REX-ի, Xposure-ի, Shutterstock-ի

 



© NEWS.am STYLE