Բիբերի եւ Բասկովի հոլովակներում նկարահանված մոդելը 1 միլիոն ռուբլի է նվիրաբերել՝ Կրասնոդարից տարեց հայի համար տուն գնելու նպատակով

15:07   16 հունվարի, 2017

Ջասթին Բիբերի (What Do You Mean?) եւ Նիկոլայ Բասկովի հոլովակներում նկարահանված Victoria's Secret-ի մոլդովացի մոդել Քսենիա Դելին մեկ միլիոն ռուբլի է նվիրաբերել՝ Կրասնոդարից 68-ամյա անտուն Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու նպատակով:

Ավելի քան մեկուկես ամիս ակտիվիստները Facebook-ում գումար էին հավաքում Միխայիլ Գարիյանի համար, որը Բաքվից Կրասնոդար է տեղափոխվել 1989 թվականին, ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Տարբեր հանգամանքների պատճառով նա ոչինչ չունի՝ ո՛չ փաստաթղթեր, ո՛չ ընտանիք, ո՛չ բնակարան: Տղամարդն ապրուստի միջոց է վաստակում Կրասնոդարի շուկաներում միրգ վաճառելով: Քեռի Միշան հայտնի է նաեւ որպես «Կրասնոդար» ֆուտբոլային թիմի ակտիվ երկրպագու:

Ակցիայի կազմակերպիչները հաղորդել են, որ այս ընթացքում կրասնոդարցիների օգնությամբ ավելի քան 800 հազար ռուբլի է հավաքվել:

27-ամյա Քսենիան անցյալ տարի ամուսնացել էր 62-ամյա եգիպտոսցի միլիոնատիրոջ հետ եւ հիմա ԱՄՆ-ում է բնակվում:

«Քսենիան քեռի Միշային ծրար է փոխանցել՝ 1 մլն ռուբլով: Դա ինձ իրավունքն է տալիս ասել, որ #домдлядядимиши նախագծի շրջանակում դրամահավաքն ավարտված է»,- հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից Սվետլանա Չեռնիկովան:

 

Աղբյուրը՝  dg-yug.ru



© NEWS.am STYLE