Ինչպես առավոտյան արագորեն արթնանալ

23:12   16 մարտի, 2017

Գիշերը մի կեր

Խորհուրդ է տրվում ընթրել քնելուց 4 ժամ առաջ. դա ե՛ւ օգտակար է կազմվածքի համար, ե՛ւ կօգնի ավելի դյուրին արթնանալ առավոտյան: Երբ ստամոքսը գիշերը զբաղված չէ սնունդ մարսելով, ավելի լավ ես հանգստանում, իսկ առավոտյան թեթեւակի քաղցը կստիպի վեր կենալ անկողնուց:

Մի փակիր վարագույրը

Քնիր բաց վարագույրներով եւ դեմքով դեպի պատուհանը: Այդպիսով արեւի ճառագայթները քեզ կտեղեկացնեն արեւածագի մասին եւ կօգնեն արթնանալ:

Մի կում հեղուկ

Օրգանիզմն արթնացնելուն օգնում է առավոտյան ջուր խմելը: Այն ստամոքսին ստիպում է աշխատել, ակտիվանում են նաեւ նյութափոխանակության պրոցեսները: Կարելի է նաեւ կանաչ կամ խոտաբույսերից թեյ խմել, որը սուրճից ավելի օգտակար է եւ թարմացնում է ոչ պակաս արդյունավետ:

Կոնտրաստային ցնցուղ

Առավոտյան արթնանալու համար խորհուրդ ենք տալիս ցնցուղ ընդունելիս հերթագայել տաք եւ սառը ջուրը: Դա խթանում է արյան շրջանառությունը, ամրացնում անոթները, էներգիա հաղորդում:

Թարմ օդ

Առավոտյան բացիր պատուհանն ու օդափոխիր սենյակը: Թթվածնի պաշար հավաքելով՝ ուղեղն ավելի արագ է աշխատում: Եթե աշխատավայրից հեռու չես ապրում, ավելի լավ է աշխատանքի գնալ ոտքով: Այդ ընթացքում վերջնականապես կարթնանաս եւ ուրախ ու թարմ կլինես:

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE