Քիմ Քարդաշյանին կողոպտել են կրկնահանցագործ թոշակառուներ. հանցագործների անունները հայտնի են

10:05   17 հունվարի, 2017

Օրերս Քիմ Քարդաշյանը Դուբանում առաջին անգան պաշտոնապես ներկայացավ հանրությանը: Հայուհին իր ոճաբանի հետ դիմահարդարման վարպետության դաս է կազմակերպել, որին մասնակցության տոմսերը 500-1600 դոլար են արժեցել:

ԱՄԷ-ում 36-ամյա հայուհին թագավորական ընդունելության է արժանացել

Իսկ այդ ընթացքում Փարիզում ոստիկանությունը, որն անցյալ շաբաթ տասնյակ մարդկանց էր ձերբակալել, առաջ է շարժվել անցյալ տարվա հոկտեմբերին Քիմի կողոպուտի գործում:

Հիշեցնենք, որ ոստիկանի համազգեստով եւ դիմակներով հանցագործները ներխուժել էին Քիմի հյուրանոցի համար եւ 9 մլն եվրո արժողոթյամբ թանկարժեք զարդեր տարել:

Ըստ France Info-ի՝ հանցագործությունը ծրագրել եւ իրականացրել են հայտնի կրկնահանցագործներ: Իհարկե՝ նրանցից ամենաերիտասարդը 54 տարեկան է, մյուսները՝ ավելի մեծ:

Կողոպուտի կազմակերպիչը 60-ամյա կրկնահանցագործ Օմար Աիտ Հեդաշն է եղել: Նա հայտնի է «Ծեր Օմար» մականունով: Հանցագործը օգնել են 72-ամյա Պիեռ Բուիաները, 63-ամյա Յունիս Աբբասը, 61-ամյա Դիդյե «Երկնագույն աչքեր» Դյուբրեկը եւ 54-ամյա Ֆրանսուա Դելապորտը:

Խմբավորման վարորդը դարձել է առաջնորդի որդին:

Օմարի փաստաբան Ժան-Իվ Լյենարը, իհարկե, հայտարարել է, որ կողոպուտը «մաքուր դիլետանտություն» է եղել: Նրա պաշտպանյալ Հեդաշը հանցագործության վայրում ԴՆԹ է թողել, ինչի շնորհիվ էլ ոստիկանները մի քանի օր անց սկսել են հետեւել խմբի ղեկավարին ու բացահայտել բոլոր անդամներին:



© NEWS.am STYLE