Հոլիվուդյան սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանն իսլա՞մ է ընդունել

12:31   17 հունվարի, 2017

Սկանդալային հայտնի հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանն իսլա՞մ է ընդունել: Նման հարցադրում է արել բրիտանական Daily Mail-ը: Լոհանն Instagram-ից ջնջել է բոլոր հին լուսանկարները եւ գրել «Սալամ Ալեյկում», ինչին ի պատասխան՝ բաժանորդները ենթադրություն են հայտնել, որ դերասանուհին մահմեդականություն է ընդունել:

Ի դեպ՝ ավելի վաղ դերասանուհին ակնարկել էր մահմեդականություն ընդունելու մտադրության մասին, բայց ոչ ոք նրա խոսքերը լուրջ չէր ընդունել:

Սակայն, ըստ ամենայնի, աստղի արտասովոր պահվածքի պատճառն այն է, որ նա տպավորված է Սիրիայում, Թուրքիայում եւ Լիբանանում իր առաքելությամբ, որտեղ դերասանուհին փախստականների ճամբարներ է այցելել:



© NEWS.am STYLE