Քիմին ավանդական արաբական կանացի զգեստ են նվիրել. հայուհին Դուբայում մանկաբուժության կենտրոն է այցելել

13:13   17 հունվարի, 2017

 Եվ այսպես՝ Քիմ Քարդաշյանն արդեն ԱՄՆ է վերադարձել, ինչի մասին կպատմենք ավելի ուշ: Իսկ մինչ այդ տեսնենք, թե Դուբայ կատարած այցի վերջին օրն ինչով է զբաղվել 36-ամյա հայուհին:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզի կողոպուտից հետո նա ԱՄԷ-ում առաջին անգամ պաշտոնապես ներկայացել է հանրությանը:

Քիմը Դուբայում թագավորական ընդունելության է արժանացել: Նա նույնիսկ հանդիպել է ԱՄԷ-ի գահաժառանգ արքայազն Համդան իբն Մոհամմեդ Ալ Մաքթումի հետ, սակայն հանդիպման մանրամասները չեն հրապարակվում: Փոխարենը հայտնի է, թե Քիմն ինչպես է անցկացրել վերջին օրը Դուբայում:

Քիմ Քարդաշյանն արքայազնի հետ այցելել է Դուբայի մանկաբուժության կենտրոն:

Նա երգչուհի Շադեի նկարով շապիկով է եղել:

Կենտրոնում երեխաները երգել ու պարել են ռեալիթի շոուի աստղի համար, որը շրջել է կենտրոնի բոլոր սենյակներով եւ անձամբ հանդիպել բոլոր երեխաների հետ: Նա նաեւ հաճույքով լուսանկարվել է նրանց հետ:

Քիմին նաեւ ավանդական արաբական կանացի երկար շրջազգեստ՝ աբայա են նվիրել:

 

Աղբյուրը՝ Daily Mail

 Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE