Քիմ Քարդաշյանն ԱՄՆ է վերադարձել. նրան Նյու Յորքում են տեսել

13:35   17 հունվարի, 2017

Եվ այսպես՝ ԱՄԷ այցն ավարտվեց, եւ Քիմն արդեն ԱՄՆ է վերադարձել: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզի կողոպուտից հետո նա ԱՄԷ-ում առաջին անգամ պաշտոնապես ներկայացել է հանրությանը:

Քիմը Դուբայում թագավորական ընդունելության է արժանացել: Նա նույնիսկ հանդիպել է ԱՄԷ-ի գահաժառանգ արքայազն Համդան իբն Մոհամմեդ Ալ Մաքթումի հետ, այցելել Դուբայի մանկաբուժության կենտրոն, որտեղ ռեալիթի շոուի աստղին ավանդական արաբական կանացի երկար շրջազգեստ՝ աբայա են նվիրել:

Հիմա Քիմն ԱՄՆ-ում է եւ արդեն գրավել է պապարացիների ուշադրությունը:

Քարդաշյանը ճերմակ մուշտակով է եղել, պարանոցին՝ մի քանի կախազարդ:

Նախկինի պես Քիմի շրթունքին նաեւ օղ է եղել, նա նաեւ ներկայացել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի արտադրանքի կոշիկով:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE