Ջեյմի Դորնանը՝ GQ Australia-ի շապիկին

14:09   17 հունվարի, 2017

Ջեյմի Դորնանը կհայտնվի ավստրալական GQ-ի փետրվարի համարի շապիկին: Սա զարմանալի չէ, քանի որ փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, համաշխարհային կինովարձույթում կհայտնվի «50 երանգով ավելի մուգ» ժապավենը:

«Իմ կարիերայի աճը սկսվել է 29 տարեկանում: Ուրախ եմ, որ դա տեղի չունեցավ, երբ ես 20 տարեկան էր, քանի որ չգիտեմ, թե ինձ ինչպես կպահեի: Ընդհանուր առմամբ, պատանեկության տարիներին անկարգ կյանք չեմ վարել, բայց անընդհատ զվարճացել եմ, այդ պատճառով եթե հռչակն ինձ հասներ այդ ժամանակ, չգիտեմ, թե ինձ հետ ինչ կլիներ: Հիմա ես ամբողջությամբ վերահսկողում եմ ինձ ու իմ գործողությունները: Ինչ վերաբերում է իմ մարմնավորած Քրիստիան Գրեյի կերպարին. դա ամենեւին էլ իմ տեսակը, իմ կերպարը չէ»,- նշել է 34-ամյա Ջեյմին:

Օրերս հայտնի դարձավ, որ ֆիլմում Ջեյմիի գործընկերուհի Դակոտա Ջոնսոնն էլ հայտնվելու է Vogue ամսագրի փետրվարի համարի շապիկին:



© NEWS.am STYLE